«Ոսկե դուբլ» Լոս Անջելեսում. Աշոտ Ադամյանի հաղթական ուղին
Սպորտ
15:35 31/03/2026

«Ոսկե դուբլ» Լոս Անջելեսում. Աշոտ Ադամյանի հաղթական ուղին

Վերջերս Լոս Անջելեսում կայացավ  Հյուսիսային Ամերիկայի բազկամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցեց և 2 ոսկե մեդալ նվաճեց աշխարհի 8-ակի, Եվրոպայի 9-ակի չեմպիոն, աշխարհի երկակի գավաթակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, 77 կգ քաշային Աշոտ Ադամյանը։ 

Մարզիկը Panorama.am-ի հետ զրույցում պատմեց մրցապայքարի ընթացքի, ավարտի, դրա հետ կապված հիշողությունների ու իր փորձի մասին։ Վերջինս երիտասարդներին հորդորեց չկոտրվել ու պահպանել կարգ ու կանոնը, քանի որ այն ինչպես սպորտի, այնպես էլ կյանքի շարժիչ ուժն է։

«Սպորտում և կյանքում հաղթում է ոչ թե նա, ով ամենատաղանդավորն է, այլ նա, ով ունի երկաթյա դիսցիպլին։ Երբեք չպետք է կոտրվել անհաջողություններից, քանի որ դրանք ընդամենը հերթական դասերն են հաղթանակի ճանապարհին»,- նշեց մարզիկը։

Անդրադառնալով մրցաշարի մանրամասներին՝ Աշոտ Ադամյանը նշեց, որ թեև ունի տիտղոսների հարուստ պաշար, յուրաքանչյուր մրցույթ յուրովի պատասխանատվություն է։ Լոս Անջելեսում կայացած մրցաշարն աչքի է ընկել մասնակիցների բարձր պատրաստվածությամբ և լարված պայքարով, հատկապես եզրափակիչ փուլերում։

Այժմ մարզիկը պատրաստվում է հաջորդ մրցույթներին՝ նպատակ ունենալով էլ ավելի հարստացնել իր մեդալների հավաքածուն և բարձր պահել Հայաստանի պատիվը միջազգային հեղինակավոր հարթակներում։

«Մի բան կասեմ, որ իմ ոգեշնչումը գալիս է մորիցս, նրա զանգը ամեն մրցապայքարից առաջ ինձ հուշում է, որ հաղթելուց բացի այլ տարբերակ չկա»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ոսկե դուբլ» Լոս Անջելեսում. Աշոտ Ադամյանի հաղթական ուղին