Երբ թշնամին մեկ օրում 54 մարտական դիրք գրավեց և 224 զոհ պատճառեց, լռում ես, երբևէ չես հայտարարել սգո օր. Պատերազմի մասնակիցը՝ Փաշինյանին
Քաղաքական
22:57 31/03/2026
Հայաստան

Երբ թշնամին մեկ օրում 54 մարտական դիրք գրավեց և 224 զոհ պատճառեց, լռում ես, երբևէ չես հայտարարել սգո օր. Պատերազմի մասնակիցը՝ Փաշինյանին

«Նիկոլ Փաշինյան, քեզ ուզում եմ հիշեցնել, երկու ողբերգական իրադարձությունների մասին, որոնց ժամանակ,  դու եղել ես տարբեր կարգավիճակներում»,-Ֆեյսբուքյան եթերում հայտնեց արցախյան վերջին պատերազմների մասնակից,  «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արման Պետրոսյանը, շարունակելով.

«Քառօրյայի ժամանակ դու ընդդիմադիր պատգամավոր էիր և ունեցածդ բոլոր հնարավորություններդ օգտագորւծելով խոսում էիր մեր կորուստների մասին։ 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերի մասին, երբ հակառակորդը մեկ գիշերվա ընթացքում 54 մարտական դիրք գրավեց և 224 զոհ պատճառեց, լռում ես, երբևէ չես հայտարարել սգո օր, չես հիշատակել, որևէ հերոսի անուն ու մենք գիտենք, թե ինչու։ Դու միշտ փախչում ես պատասխանատվությունից; Դու լռում ես, որպեսզի թաքցնես, իսկ թաքցնելը հավասարազոր է ստելուն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երբ թշնամին մեկ օրում 54 մարտական դիրք գրավեց և 224 զոհ պատճառեց, լռում ես, երբևէ չես հայտարարել սգո օր. Պատերազմի մասնակիցը՝ Փաշինյանին