Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էբրահիմ Զոլֆաղարի. Թշնամիներն իրենց այդ պատրանքը գերեզման կտանեն
Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակ, բրիգադի գեներալ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել է, որ հակառակորդները գործում են «մոլորեցնող և անհիմն ենթադրություններով»՝ հավատալով, որ կարող են վերահսկողություն ձեռք բերել Հորմուզի նեղուցի նկատմամբ։
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Միացյալ Նահանգների նախագահի և «հանցավոր սիոնիստական ռեժիմի» առաջնորդների կողմից «սխալ գնահատականները» նրանց դրդել են գնահատել Իրանի դիմացկուն բնակչությունը և նրա հզոր զինված ուժերը զուտ նյութական և աշխարհիկ չափանիշներով։
Նա նաև ընդգծել է, որ ամերիկացի և իսրայելցի հակառակորդների այս ռազմավարական սխալները նրանց դրել են «նվաստացման և ոչնչացման ճանապարհին»։
«Նրանք իզուր հավատում են, որ կարող են ստիպել ուժեղ և հպարտ Իրանին, որը պատմության ընթացքում երբեք չի խոնարհվել իր թշնամիների առջև, հանձնվել, կամ որ կարող են գերիշխել Հորմուզի նեղուցում։ Սա մի պատրանք է, որը նրանք կտանեն գերեզման»,-ասել է Էբրահիմ Զոլֆաղարին։
Նա եզրափակել է՝ հակառակորդները պետք է հասկանան, որ Իրանի գիտակից և դիմացկուն ազգը, զինված ուժերի հետ միասին, ցույց է տվել իր պատրաստակամությունը դիմակայելու ցանկացած ագրեսիայի և վճռականորեն արձագանքելու երկրի դեմ ուղղված սպառնալիքներին: