Խամենեին Իրանում է, բայց խուսափում է հրապարակային ելույթներից․ դեսպան
Քաղաքական
19:15 31/03/2026
Տարածաշրջան

Խամենեին Իրանում է, բայց խուսափում է հրապարակային ելույթներից․ դեսպան

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, ինչպես նշել է Իսլամական Հանրապետության ղեկավարությունը, գտնվում է երկրում, բայց խուսափում է հրապարակային ելույթներից։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովին։

«Ինչպես Իրանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է՝ նոր առաջնորդը գտնվում է Իրանում, բայց ակնհայտ պատճառներով նա խուսափում է հրապարակային ելույթներից», - ասել է նա RTVI-ին տված հարցազրույցում։

ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածել Իրանում գտնվող թիրախներին փետրվարի 28-ին։ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խամենեին Իրանում է, բայց խուսափում է հրապարակային ելույթներից․ դեսպան