Իոաննիսյանի հրապարակման մեջ ներկայացված պնդումներն իրականությանը չեն համապատասխանում․ ԿԸՀ
Քաղաքական
18:44 31/03/2026
Հայաստան

Իոաննիսյանի հրապարակման մեջ ներկայացված պնդումներն իրականությանը չեն համապատասխանում․ ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պարզաբանում են․

«Անկախ դիտորդ հասարակական դաշինքի դիտորդ Դանիել Իոաննիսյանը սոցիալական հարթակում պնդում է արել, թե ՀՀ Ընտրական օրենսգրքի 81-րդ հոդվածում 2024 թվականին արված փոփոխության հեղինակը ԿԸՀ-ն է։ Փոփոխությունը վերաբերում է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներին։

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ԿԸՀ-ն երբևէ որևէ հարթակում նման առաջարկությամբ հանդես չի եկել։

Ուստի Իոաննիսյանի հրապարակման մեջ ներկայացված պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։ Հորդորում ենք ձեռնպահ մնալ ԿԸՀ-ի մասին ապատեղեկատվություն տարածելուց:

Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ հավատարմագրված դիտորդական առաքելությունները պարտավոր էին հավատարմագրման ներկայացվող անձանց իրազեկել Ընտրական օրենսգրքով դիտորդին ներկայացվող պահանջների մասին»։

ԿԸՀ-ն արձագանքել էր Դանիել Իոաննիսյանըի հետևյալ գրառմանը. «Իսկ դուք գիտե՞ք, որ նախքան 2025 թվականը ընտրական օրենսգիրքն արգելում էր, որ կուսակցությունների դաշինքները պարունակեն անձնանուններ:

Սակայն 2024 թվականի դեկտեմբերին ԿԸՀ-ի առաջարկությամբ, առանց քաղհասարակության հետ խորհրդակցելու, այդ արգելքը հանվել է:

Ինձ ահագին զարմացնում է իշխանություններից որոշների ինքնավստահությունը, որոնք կարծում են, թե կարող են գաղտագողի փոխել ընտրական օրենսգիրքը, բայց հետո այդ փոփոխության պատճառով գլուխները պատով են տալիս:

Մեկ էլ, եթե ԿԸՀ-ն իրեն դրել է լոգիստիկ (զուտ ընտրություններ կազմակերպող) մարմնի տեղ, թող այդ կարգավիճակով էլ մնա ու այսուհետ իրենից դուրս բաներ չառաջարկի»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իոաննիսյանի հրապարակման մեջ ներկայացված պնդումներն իրականությանը չեն համապատասխանում․ ԿԸՀ