«Հրապարակ». Կաշկանդվա՞ծ էր դատավորը հայտնի ՔՊ-ականի եղբոր գործով
Օրվա մամուլ
08:11 31/03/2026
Հայաստան

«Հրապարակ». Կաշկանդվա՞ծ էր դատավորը հայտնի ՔՊ-ականի եղբոր գործով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Փետրվարի 26-ին դատարանը` դատավոր Հրաչյա Մեխակյանի նախագահությամբ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին, մեղավոր է ճանաչել և դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով՝ պատիժը պայմանականորեն չկիրառելով և սահմանելով փորձաշրջան` 1 տարի ժամկետով։ Դատավոր Հրաչյա Մեխակյանը, ի դեպ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի փեսան: Կաշկանդվա՞ծ էր դատավորը հայտնի ՔՊ-ականի եղբոր գործով, որին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի զենք պահելու համար: 

Նմանատիպ մեղադրանքով, հիշեցնենք, արցախյան պատերազմների հերոս Աշոտ Մինասյանը մեկ տարի ազատազրկման է դատապարտվել և արդեն մոտ 4 ամիս է՝ կալանավայրում է, քանի որ նրա տնից 100 մետր հեռավորության վրա զենք են հայտնաբերել: Իսկ դեսպանի եղբոր գործով դատարանը ոչ միայն պայմանական է կիրառել, այլև, պարզվում է՝ դատարանի որոշումից գոհ է նաև Գլխավոր դատախազությունը, որը չի բողոքարկել առաջին ատյանի որոշումը, և այն մի քանի օր առաջ ուժի մեջ է մտել։

Գլխավոր դատախազությունից հաստատեցին մեր տեղեկությունը. «Դատախազության հայցած պատժաչափն ամբողջությամբ դատարանի կողմից բավարարվել է, հետևաբար, բացակայում է վերաքննիչ բողոք ներկայացնելու անհրաժեշտությունը»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Կաշկանդվա՞ծ էր դատավորը հայտնի ՔՊ-ականի եղբոր գործով