Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Մեղադրանքն առաջադրվել է, բովոնդակությունը շատ բաներ չեմ կարող ասել, որովհետև նախազգուշացվել ենք նախաքննական գաղտնիքը չբացահայտելու մասով։ Այս պահին առաջնայինը, որ կարևորում ենք, դա տղաների ազատությունն է»,-ՔԿ Երևանի բաժանմունիք դիմաց ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը՝ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից եղբայրներից մեկի՝ Միքայել Մինասյանի ազատ արձակումից հետո։
Փաստաբանը, որի որդին եղբայրների համադասարանցին է, հյատնեց, որ Միքայելը դռևս ունի մեղադրյալի կարգավիճակ, և հույս հայտնեց, որ շատ շուտով այդ կարգավիճակն էլ կփոխվի։
«Հուզմունքը մի քիչ շատ է այն առումով, որ 18 տարեկան երեխային ազատության մեջ տեսնելն ամենակարևորն է»,-ասաց Էլբակյանը՝ նշելով, որ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
«Միգուցե փորձ արվեց քաղաքական ենթատեքստ տալ, բայց երեխաները ապաքաղաքական են, խնդրում եմ այն կարմիր գծի պես բացարձակ ճշմարտություն ընդունեք։ 12-րդ դասարանի աշակերտներ են, չէին էլ կարող քաղաքական գործունեությամբ զբաղվել, որևէ քաղաքական գործչի հետ կապ չունեն։ Իրենց կողմից կատարվածը քաղաքական ենթատեքստ չուներ։ Մեր գնահատմամբ պատանիներն ընդհանրապես բան չեն արել, Գևորգ Գևորգյանին բացարձակապես չեն ճանաչել, որևէ առնչություն չեն ունեցել»,-հայտնեց փաստաբանը։
Էլբակյանը նշեց, որ պատանիները մշտապես մասնակցում են Սուրբ Աննա կամ Զորվոր եկեղեցու պատարագներին։
Պատասխանելով մեղադրանքում հարվածելու դրվագի մասին հարցին՝ փաստաբանն ասաց. «Հարված չի եղել, հաստատապես կարող եմ ասել, ինչ որ գործողություն եղել է, բայց այն հարված չէ»։
Նա հայտնեց, որ Փաշինյանի թիկնապահի կողմից Դավիթին հարվածելու դեպքով ՔԿ-ն քննություն է անցկացնում, դատաբժշկական փորձաքննություն է եղել, բայց արդյունքները դեռ չկան։