Դավիթը միակ դպրոցականն է ՀՀ-ում, որ այսօր գտնվում է կալանքում․ փաստաբան
Իրավունք
18:58 01/04/2026
Հայաստան

Դավիթը միակ դպրոցականն է ՀՀ-ում, որ այսօր գտնվում է կալանքում․ փաստաբան

Դավիթին տեսակցեցի ՔԿՀ-ում, թույլ էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Մինասյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։

«Տղայի վիճակը թույլ էր, ուշագնացություն էր ունեցել, նորմալ էր։ Իր համար նոր փորձություն է, չի էլ գիտակցում՝ ուր է հայտնվել կամ ինչու։ Նրա ներաշխարհը խանված վիճակում է, կարծում է դուրս կգա, ուժեղ տղա է։ Գնացել էր եկեղեցի պատարագի, եկան անտեղի իրեն բրթեցին, գցեցին, հարվածեցին, հայհոյեցին, որից հետո ձերբակալեցին ու կալանավորեցին։Սա է»,- ասաց նա։ 

Միաժամանակ փաստաբանը նշեց, որ ՔԿՀ աշխատակիցների մեջ  բարեխիղճ մարդկանց է հանդիպել։

«Հիմա դրական բան ասեմ էս մարդկանց գործից կհանեն։ Ինքը միակ դպրոցականն է ՀՀ-ում, որ այսօր կալանքում է գտնվում»,- ասաց նա։

Նա նաև նշեց, որ մանրամասն տեղեկություններ է փոխանցվել Դավիթի առողջական վիճակի մասին։

«Լիահույս եմ, ուզում եմ հավատալ, որ մարդը չի մեռել բոլորի մեջ»,- ավելացրեց փաստաբանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դավիթը միակ դպրոցականն է ՀՀ-ում, որ այսօր գտնվում է կալանքում․ փաստաբան