ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին անմիջական չի մասնակցի
Քաղաքական
20:01 01/04/2026
Հայաստան

ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին անմիջական չի մասնակցի

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել է 2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։

«Համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել այդ ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին։

Որոշման հիմնավորումները և կուսակցության հետագա քայլերը կներկայացվեն ապրիլի 4-ին կայանալիք ՀՀԿ 18-րդ համագումարում»,- նշված է ՀՀԿ հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին անմիջական չի մասնակցի