Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել ԼԺՀ-ի ողջ տարածքի նկատմամբ։ Այդ մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
««Արևմուտք» ուժային խմբավորման ստորաբաժանումները ավարտել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումը», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ հաջողություններ են գրանցվել նաև Խարկովի մարզի Գրուշևկայի, Գուսինկայի, Մայակի, Մոնաչինովկայի, Նեչվոլոդովկայի, Պալամարևկայի և Պրոսյանկայի տարածքում, ինչպես նաև ԴԺՀ-ի Կրասնի Լիմանի և Յացկովկայի մոտակայքում։
Բացի այդ, մարտիկները թշնամուն ջախջախել են Խարկովի մարզի Գրուշևկայի, Գուսինկայի, Մայակի, Մոնաչինովկայի, Նեչվոլոդովկայի, Պալամարևկայի և Պրոսյանկայի տարածքում, ինչպես նաև ԴԺՀ-ի Կրասնի Լիմանի և Յացկովկայի մոտակայքում։
Մեկ օրվա ընթացքում խմբավորման պատասխանատվության գոտում ուկրաինական ԶՈւ-ն կորցրել է մինչև 170 զինվոր, մեկ հետևակի մարտական մեքենա, մեկ զրահափոխադրիչ, երկու զրահապատ մարտական մեքենա, 16 մեքենա, վեց դաշտային հրետանի և զինամթերքի պահեստ։