Սամոյլովան և Ջիգանը համաձայնության են հասել ամուսնական պայմանագրի շուրջ ծագած վեճի շրջանակներում
Համացանց
15:08 01/04/2026
Աշխարհ

Սամոյլովան և Ջիգանը համաձայնության են հասել ամուսնական պայմանագրի շուրջ ծագած վեճի շրջանակներում

Բլոգեր Օքսանա Սամոյլովան և ռեփեր Ջիգանը (Դենիս Ուստիմենկո) հաշտության համաձայնության են եկել իրենց ամուսնական պայմանագիրը անվավեր ճանաչելու հայցի շրջանակներում։ Այս մասին Ռիա նովոստիին ասել է  Սամոյլովայի փաստաբան Օլեգ Տոնականյանը։

«Օքսանան և Դենիսը հաշտության համաձայնության են եկել», - ասել է Տոնականյանը։

Նրա խոսքով, համաձայնագիրը հաստատելու միջնորդություն կներկայացվի Մոսկվայի Սավելովսկի շրջանային դատարան, որը ապրիլի 1-ին կսկսի ռեփեր Ջիգանի հայցի քննարկումը։

Ավելի վաղ ռեփերի շահերը ներկայացնող փաստաբան Սերգեյ Ժորինը հայտարարել էր Ջիգանի մտադրության մասին՝ պահանջելու համատեղ ձեռք բերված ունեցվածքի հավասար բաժանում։ Ժորինի խոսքով, նախնական պայմանագիրը Ջիգանի կողմից ստորագրվել է այն ժամանակ, երբ նա գտնվում էր «խոցելի վիճակում», ընդունում էր դեղորայք և անցնում բուժում, ինչը նրան թույլ չէր տալիս լիովին հասկանալ հետևանքները։

Փետրվարի վերջին Տոնականյանը Ռիա Նովոստիին ասել էր, որ Սամոյլովան Ջիգանից որևէ ֆինանսական պահանջ չի ստացել։

Սամոյլովան ամուսնալուծության հայց է ներկայացրել 2025 թվականին։ Զույգն ունի չորս երեխա։

SHOT-ի տվյալներով, համաձայնագրի համաձայն՝ ռեփերը կստանա շքեղ առանձնատուն Մոսկվայի մարզում և մեկ բնակարան։ Սամոյլովան կստանա երկու բնակարան և փոխհատուցում՝ ընտանեկան տան մի մասի արժեքի համար։

Երեխաները կապրեն Օքսանա Սամոյլովայի հետ, իսկ մեքենաները կմնան իրենց նախկին տերերի մոտ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամոյլովան և Ջիգանը համաձայնության են հասել ամուսնական պայմանագրի շուրջ ծագած վեճի շրջանակներում