Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Դավիթ և Միքայել Մինասյանների հետ տեղի ունեցածը պետք է գերքաղաքականացնել. Վ. Մարտիրոսյան
«Դավիթ և Միքայել Մինասյանների հետ տեղի ունեցածը ոչ թե պետք չէ քաղաքականցնել, այլ պետք է գերքաղաքականացնել, ուլտրաքաղաքականացնել, աննկարագրելի քաղաքականացնել: Եղբայրները եկեղեցում խաղաղ աղոթք էին անում, երբ «քաղաքականությունը» իր դեմքով, շքախմբով, քաղաքական նախընտրական սիմվոլիզմով, ուժայիններով ու քաղաքական նոմենկլատուրայով մտավ իրենց եկեղեցի առաջնային և դոմինատ դիրքը խորանի առջև գրավելու և դոմինանտությունը մյուս հավատավորների նկատմամբ ցույց տալու համար»,-գրում է քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։
Նա ընդգծում է՝ Դավիթ և Միքայել Մինասյանները իրենց եկեղեցում քաղաքական դերակատարների կողմից քաղաքական դոմինանտության հաստատման զոհ են, ինչին տվել են պատվախնդիր արձագանք:
«18-ամյա երիտասարդի կալանավորման թեման ապաքաղաքական պահելը էթիկայի հարց չէ։ Դա սերնդի հարց է։ Սա քաղաքական վեճ չէ։ Սա սահման է՝ սերնդի և նրա վրա մտավոր դոմինանտություն հաստատողների միջև։
P.S. Ես շնորհակալ եմ Դավիթ և Միքայել Մինասյանների մորը տղաների դաստիարակության համար: Եղբորը հարվածից պաշտպանել չկարողացող Միքայելի խաչակնքումը շատ բան է ասում էդ տղերքի որակների մասին»,-նշում է քաղաքագետը։