Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փաշինյանը և Պուտինը առանձնազրույցը կշարունակեն աշխատանքային նախաճաշի շուրջ. Պեսկով
Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը իրենց առանձնազրույցը կշարունակեն աշխատանքային նախաճաշի շուրջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կլինի Մոսկվայում։ Այսօր նույնպես կկայանան ռուս-հայկական բանակցություններ։ Այնուհետև երկու առաջնորդները՝ Պուտինը և Փաշինյանը, կշարունակեն իրենց առանձնազրույցը աշխատանքային նախաճաշի շուրջ։ Հետևաբար, այսօր ռուս-հայկական հարաբերությունների օր է», -ասաց Պեսկովը։
Մինչ այդ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Փաշինյանը և Պուտինը նախատեսում են քննարկել ռուս-հայկական հարաբերությունների վիճակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային արդի հարցեր, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացումը։