Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր կայացել է ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը:
ՀՖՖ-ից հայտնում են, արտոնագրման կոմիտեն կայացրել է միաձայն որոշում, ըստ որի Ազգային արտոնագրեր շնորհվել են թեկնածու ակումբներից 11-ին՝ «Ալաշկերտ ՖԱ» ՀԿ, «Փյունիկ ՖԱ» ՀԿ, «Վան ՖԱ» ՀԿ, «ՖԱ Ուրարտու» Մարզական ՀԿ, «ՖԱ Արարատ» Հ/Ձ ՓԲԸ, «Նոա ՖԱ» ՀԿ, «Արարատ-Արմենիա ՖԱ» ԲԲԸ, «Շիրակ ՖԱ» ՀԿ, «Գանձասար ՖԱ» ՀԿ, «Սյունիք ՖԱ» ՍՊԸ և «Սարդարապատ ՖԱ» ՀԿ:
Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն ՈւԵՖԱ-ի արտոնագրային գործընթացին և կսկսեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար:
Արտոնագրման կոմիտեն որոշել է մերժել «Անդրանիկ ՖԱ» ՀԿ ֆուտբոլային ակումբի՝ արտոնագիր ստանալու դիմումը, առ այն որ ակումբը չի համապատասխանել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2025 թվականի խմբագրություն) մարզական չափանիշների պահանջներին, մասնավորապես՝ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2025թ. խմբագրություն) Հոդված 18-ի պահանջներին, և իր կազմում չի ներկայացրել առնվազն մեկ կանանց ֆուտբոլի թիմ, որը մասնակցում է Հայաստանի կանանց ֆուտբոլի Բարձրագույն կամ Առաջին խմբի առաջնություններից որևէ մեկին։
Ակումբն իրավունք ունի բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումն աշխատանքային 5 օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտե (Բողոքարկման մարմին):