Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ապրիլի 1. Ինչո՞ւ ենք միմյանց խաբում և որո՞նք են պատմության ամենաանմոռանալի կատակները
Ապրիլի 1-ը կամ «Հիմարների օրը» համաշխարհային ամենասիրված տոներից է, թեև դրա ճշգրիտ ծագումն առայսօր մնում է առեղծվածային։ Գիտնականները տոնի հայրենիքը համարում են մեկ Ֆրանսիան, մեկ Անգլիան, իսկ երբեմն էլ՝ Մեքսիկան կամ Շվեդիան։
Տոնի առաջացման շուրջ գոյություն ունեն երկու հիմնական գիտական մոտեցումներ: Հնում ապրիլի 1-ը կապվում էր գարնանային գիշերահավասարի և Զատիկի շրջանի հետ։ Քանի որ գարնանային եղանակը խիստ անկայուն է և լի անակնկալներով, մարդիկ փորձում էին բնության այդ «կամակորությանը» պատասխանել կատակներով, խաղերով և զվարճանքներով։
Ամենատարածված վարկածը կապված է 1582 թվականի հետ, երբ Հռոմի Գրիգոր պապն անցում կատարեց Գրիգորյան օրացույցին։ Մինչ այդ Ֆրանսիայում Ամանորը նշում էին մարտի 25-ից ապրիլի 1-ը։
Երբ տոնը տեղափոխվեց հունվարի 1-ին, շատ պահպանողականներ կամ տեղեկատվությանը չտիրապետող մարդիկ շարունակեցին Նոր տարին նշել ապրիլին։
Նրանց սկսեցին ծաղրել և անվանել «ապրիլյան հիմարներ»՝ տալով տարօրինակ հանձնարարություններ կամ հրամցնելով անհեթեթ նվերներ (օրինակ՝ քաղցր քացախ)։
18-րդ դարում անգլիացիների ու ֆրանսիացիների միջոցով տոնը հասավ Ամերիկա ու տարածվեց ողջ աշխարհում։ Ժամանակի ընթացքում կատակները պարզ կենցաղային զվարճանքներից վերածվեցին համաշխարհային մասշտաբի «ֆեյքերի»։