Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Զանգեզուրի միջանցքի»-ի շրջանակում ավտոճանապարհների աշխատանքներն ավարտված են 90%-ով. Ալիև
«Զանգեզուրի միջանցքի»-ի շրջանակում ավտոճանապարհների աշխատանքներն ավարտված են 90 տոկոսով, իսկ երկաթուղային ճանապարհը՝ 70 տոկոսը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հավանաբար այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն կտրամադրի այս հարցի վերաբերյալ։ Ադրբեջանի տարածքում աշխատանքների մեծ մասն արդեն կատարված է։ Երկաթուղիները, Բաքվի առևտրային նավահանգիստը, մեր մայրուղիները, օդանավակայանները՝ ամբողջ տրանսպորտային ենթակառուցվածքը բերվել է պատրաստի վիճակի։ Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքի իրականացմանը, ապա այնտեղ ճանապարհը գրեթե 90%-ով պատրաստ է, իսկ երկաթուղին՝ մոտ 70%-ով։ Հուսով եմ, որ մոտ ապագայում այս նախագիծն ամբողջությամբ կիրականացվի»,-հայտարարել է Ալիևը։
Նա ուրախալի է համարել, որ Թուրքիայում սկսվել է Կարս-Նախիջևան երկաթուղու շինարարությունը։