Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Օրենքի ու իրավունքի առումով ես ակնկալում էի, որ պետք է վարչական հսկողություն լինի։ Մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով, հնարավոր էր, որ ընդհանրապես երկարացվեր կալանքը, բայց ոսկե միջինն ընտրեց դատարանը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արսեն Բաբայանն՝ անդրադառնալով Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի փոփոխման որոշմանը։
Նշենք, որ քիչ առաջ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանքը։
Փաստաբանի կարծիքով՝ տնային կալանք կիրառվեց, որն այս գործով ավելի խիստ խափանման միջոց էր, քան կարող էր լինել։
«Մեկ առավելություն կա՝ հաղորդակցման արգելք չեղավ։ Միակ սահմանափակումը, որ կիրառվեց, հանրային խոսքն էր՝ գրավոր կամ բանավոր եղանակով։ Այսինքն, օրինակ՝ հյուրեր ընդունել կարող է, հեռախոսազանգեր ըդունել, ինտերնետից օգտվել կարող է, բայց, օրինակ, ֆեյսբուքյան գրառում անել չի կարող, ինչպես նաև հարցազրույց չի կարող տալ»,- մանրամասնեց փաստաբանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։