Իշխանության կողմից հատված կարմիր գծերը բացառապես բխում են մեր հակառակորդի շահերից. Մելոյան
Քաղաքական
14:50 02/04/2026
Հայաստան

Իշխանության կողմից հատված կարմիր գծերը բացառապես բխում են մեր հակառակորդի շահերից. Մելոյան

«Այսօր Հայաստանում ստեղծվել է մի իրականություն, երբ կալանավորվում են սրբազան հայրեր, եկեղեցուն աջակցող խոսքի համար  բարերար Սամվել Կարապետյանը, մեղադրանք է առաջադրվում Վեհափառ հորը, քաղաքական նպատակահարմությունից ելնելով խմբագրվում են պատարագներ»,-ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց սահմանադրական իրավունքի մասնագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

Նա ընդգծեց, որ սրանք հատված կարմիր գծեր են, այս հատված կարմիր գծերը բացառապես բխում են մեր հակառակորդի շահերից։

Նշենք, որ այսօր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության  նախագծի վերաբերյալ: 

Գոհար Մելոանն ասաց, որ օրենքի կամայական կիրառումն ու մեկնաբանումը, իրավունքի ձևախեղումը, ընտրովի, զանգովի, նամակագրային, խմբագրական արդարադատությունները չեղարկում են պետության իրավական բնույթը։ 

«Սահմանադրության նման դեֆիցիտը և իրավունքի գերակայության անկումը հերթական անվտանգային խնդիրներից են, այս անգամ վտանգված է  իրավական անվտանգությունը»,- նշեց նա։ 

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանն ասաց, որ եկեղեցին, երբ թիրախավորվում է, թիրախավորվում է մեր ինքնությունը՝ խոցելով պետության իմունային համակարգը։ Նա նշեց, որ միջազգային հանրությունը, գործընկերային կազմակերպությունները չեն կիսում Հայաստանի այօսրվա իշխանության հակաեկեղեցական վարքագիծը։ 

«Նրանք անընդունելի ու զարհուրելի են համարում Հայաստանում տեղի ունեցողը»,- ընդգծեց Գ.Մելոյանը։ 

Գոհար Մելոյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder