Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր ամուսնական հարաբերությունների մասին մեկնաբանությունները անվանել է «անտեղի»։ Նրա խոսքերին անդրադառնում է BFMTV-ն։
Մակրոնն ասել է, որ իր ամերիկացի գործընկերոջ խոսքերը «ոչ նրբագեղ են, ոչ էլ արժանապատիվ»։
«Ես չեմ պատրաստվում պատասխանել դրան. դա պատասխանի արժանի չէ», - հավելել է Մակրոնը։
Թրամփը ճեպազրույցի ժամանակ կատակել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա կնոջ՝ Բրիջիտի հարաբերությունների մասին։
«Ես զանգահարեցի Մակրոնին, որին կինը շատ վատ է վերաբերվում։ Նա դեռ վերականգնվում է ծնոտին ստացած հարվածից»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։
2025 թվականի մայիսին Հարավարևելյան Ասիա մեկշաբաթյա շրջագայության մեկնարկից առաջ Մակրոնի կինը՝ Բրիջիտը, ապտակել է ամուսնուն։ Վիետնամի Հանոյի օդանավակայանում նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես է բացվում նախագահական ինքնաթիռի դուռը։ Էմանուել Մակրոնը ներսում է։ Այդ պահին հայտնվում է նրա կնոջ ձեռքը, թեև այն լիովին տեսանելի չէ, և թեթևակի հարվածում է նրան։ Կադրը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում։ Ելիսեյան պալատը հաստատել է տեսանյութի իսկությունը։