Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մտածում էինք՝ վարչապետն էլ կերաշխավորեր, կմիջնորդեր,բայց փաստացի մեր «շերեփը թղթից է»․ ծնող
«Ամբողջ խնդրանքը դրանում է կայանում, որ է թե՛ դատախազությունը, թե՛ վարչապետը և թե՛ թեկուզ դատարանը փոխի խափանման միջոցը»,- Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի ծնող Հասմիկ Ղուկասյանը, որը մասնակցում է Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխելու պահանջով ակցիային։
Ըստ Ղուկասյանի՝ Դավիթ Մինասյանն ունի առողջական խնդիրներ, բացի այդ չկա այնպիսի հանցակազմ, որը կարող է խոչընդոտել Դավիթի խափանման միջոցը փոխելուն։
«Օր առաջ Դավիթի խափանման միջոցը փոխելը բխում է և՛ իրենց շահերից, և՛ մեր։ Մենք արդեն կիրակի օրվանից քուն-դադար չունենք»,- ասաց նա։
Ծնողը միաժամանակ նշեց, որ Դավիթի դասընկերների մոտ արդարության զգացումը, որն ունեին, կոտրվել է։
« Չի՛ կարելի այս մատաղ սերնդի մեջ միանգամից կոտրել այն։ Այս երկրի արդարադատությունը բա որտե՞ղ է։ Ամենածանր հանցագործի նման տանել ու Արմավիրի քրեակատարողական հիմնարկում կալանավորել, երբ մարդասպանները տնային կալանքում են գտնվում։Ախր չգիտեմ, չկա՞ ինչ-որ իրավասու մարմին, պաշտոնատար անձ, որ միջնորդի, թեկուզ՝ Մարդու իրավունքների պաշտպանը, չի՞ ուզում միջնորդել՝ տեսնելով երեխայի առողջական թղթերը»։
Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի միջնորդելու ակնկալիքին, Ղուկասյանն ասաց․
«Մեր ակնկալիքները շատ մեծ են, այսօր նույնիսկ լրագրողներից մեկը շատ նուրբ, լավ խնդրանքով դիմեց մեր վարչապետին, մտածում էինք՝ ինքն էլ կերաշխավորեր, կմիջնորդեր, բայց փաստացի մեր «շերեփը թղթից է»»։
Ծնողն ակնկալում է բոլորի աջակցությունը, որպեսզի ի վերջո Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխվի։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։