Թշնամու դեմ կռվելը դժվար է, բայց նաև դյուրին, քանի որ դիմացդ է, իսկ երբ յուրայինը սադրանք է իրականացնում թիկունքում, այդ դեպքում զինվորը չի կարողանում կռվել. Միքայել Հաջյան
Հասարակություն
10:41 02/04/2026
Հայաստան

Թշնամու դեմ կռվելը դժվար է, բայց նաև դյուրին, քանի որ դիմացդ է, իսկ երբ յուրայինը սադրանք է իրականացնում թիկունքում, այդ դեպքում զինվորը չի կարողանում կռվել. Միքայել Հաջյան

«Ապրիլյան պատերազմում՝ ապրիլի 4-ին, Թալիշի դիրքերում, կորցրել եմ ավագ որդուս՝ Նորայր Հաջյանին, 2020 թվականի հոկտեմբերի 6-ին զոհվել է  կրտսեր որդիս՝ Երվանդ Հաջյանը։ Երկու որդի ունեմ, երկուսից էլ զրկվեցի»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց Արցախից բռնի տեղահանված Միքայել Հաջյանը։

Նա նշեց, որ տղաները կամավորականներ են եղել։

«Քառօրյան հերոսամարտ էր։ Ըստ իս, Քառօրյա պատերազմը 2020 թվականի 44-օրյայի նախադեպ սցենարն էր, որը չիրականացավ, որովհետև մեր տղաները առավել քան հզոր էին։

Թշնամու դեմ կռվելը որքան էլ դժվար,  նաև դյուրին է, քանի որ դիմացդ է, բայց երբ յուրայինը սադրանք է իրականացնում թիկունքում,  այդ դեպքում զինվորը չի կարողանում կռվել։ Մենք, փաստորեն, 2023 թվականին տանուլ տվեցինք այդ սադրանքների պատճառով»,- ասաց Միքայել Հաջյանը։

Նա համոզված է, որ հայ ժողովուրդը համախմբվելու է, վերադաձնելու իր կորցրած տարածքները։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թշնամու դեմ կռվելը դժվար է, բայց նաև դյուրին, քանի որ դիմացդ է, իսկ երբ յուրայինը սադրանք է իրականացնում թիկունքում, այդ դեպքում զինվորը չի կարողանում կռվել. Միքայել Հաջյան