Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում»
Հասարակություն
16:32 02/04/2026
Հայաստան

Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում»

«Պատմական պահ է։ Տարիներ ի վեր «Նաիրի» կինոթատրոնում մշակութային գործունեություն չկար,  այսօր մասնավորի ջանքերի միջոցով սկսում է  իր գործունեությունը»,- կինոթատրոնի վերագործարկումն ազդադարող ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Նա նշեց, որ Հայաստանում կինոդահլիճների պակաս կար։

«Դահլիճների միջոցով հասարակություն-հանդիսատես-կինո կապն ամրապնդվում է»,- ասաց Դանիելյանը։

«Նաիրի» կինոթատրոնի տնօրեն Լիաննա Թամրազյանն ասաց, որ ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում «Նաիրի» կինոթատրոնը։ Նա տեղեկացրեց, որ կինոթատրոնը զինված է վերջին սերնդի տեխնիկայով և արդեն ընդունում է հանդիսատես։

Լ.Թամրազյանն ասաց, որ շենքում տարածք վարձակալած կազմակերպությունները ժամանակի ընթացքում հանձնելու են իրենց տարածքները և շենքն ամբողջությամբ ծառայելու է իրենց։ 

«Ամեն ինչ անում ենք շենքն ամբողջովին, ինչպես նախատեսված է, ծառայի մշակույթին»,- նշեց նա։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վերաբացվել է «Նաիրի» կինոթատրոնը. «Այն ոչ մի միջազգային կինոթատրոնի չի զիջում»