Մարդիկ Ղարաբաղից եկել այստեղ տղամարդլամիշ են լինում. Նիկոլ Փաշինյան
Քաղաքական
13:19 02/04/2026
Հայաստան

Մարդիկ Ղարաբաղից եկել այստեղ տղամարդլամիշ են լինում. Նիկոլ Փաշինյան

«Ես չեմ  ասել, որ գեներալները վախկոտ են, ես ասել եմ, կան վախկոտ գեներալներ, դասալիքներ և նրանցից շատերը դատվում են։ Մենք ունենք թալանչի գեներալներ, որոնք անցնում են ապօրինի գույքով, նաև կոռուպցիայի գործով անցնող գեներալներ»,-կառավարական ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարեց, թե «հերոս» բառը արժեզրկվել է։

 «Էնքան ենք օգտագործել «հերոս» բառը, որ իրական հերոսներին լղոզել ենք վերբալ հերոսների մեջ»,-հայտարարեց Փաշինյանը՝ շարունակելով.

«Կամ էդ ինչ նորություն է, որ նորից վիճարկման առարկա են դարձել՝ էն որ մենք տասնյակ հազարով մարտական առաջադրանքը կատարելուց հրաժարված մարդիկ ունենք, ո՞ւմից ենք թաքցնում։ Էն, որ որևէ ստորաբաժանում, ի տարբերություն 4-օրյա պատերազմի, զենքի որևէ պակաս չի ունեցել, էդ փաստի հետ պետք է առնչվենք»։

Փաշինյանը պատասխանեց նաև Արցախի ԱԺ երկու գումարման պատգամավոր, աշխարհազորային Աշոտ Սարգսյանի՝ «Եռաբլուրում» արած  հետևյալ հայտարարությանը. «Կոնկրետ մեր՝ աշխարհազորայինների օրինակն ասեմ. մեզ տրված էր Սարուշենից մինչև Սարգսաշեն 7 կմ հատվածը հսկել,  նոյեմբերի 5-ին Փաշինյանի կողմից մեզ եկել ասել են, որ դիրքերը պետք է թողնենք, դուրս գանք։ Այսօր ինչո՞ւ են Մախսուդյանի հետ նման ձևով վերաբերվում, որովհետև նույն Մախսուդյանը զանգել է Երևան, ասել, որ այդպիսի պահանջ կա և մենք դուրս չենք գալու դիրքերից, որովհետև եթե դուրս գայինք, թուրքերը գալու էին այդ հատվածով անցնեն Հարավ գյուղ, որտեղից Ստեփանակերտին արդեն կարող էին քարերով էլ խփել, բայց մենք էլ դուրս չենք եկել»։

«Մարդիկ թող իրենց ճողոպրելը չկապեն իմ հրամանի հետ։ Ես նման հրամաններ չեմ տվել։ Մարդիկ ուզեցել են էդպիսի հրամաններ ստանալ, ես այդպիսի հրամաններ երբեք չեմ տվել, ով որ էդ բանն ասում է ինքը ճողոպրողների բանակից է.,- ասաց Փաշինյանը։

 Նա ներողություն խնդրեց այն զինվորականներից, ովքեր կռվել են մինչև վերջ։

 «Այո մենք ունեցել ենք վախկոտ գեներալներ՝ կոռուպցիայի արդյունքում գեներալ դարձողն ինչպես պետք է լինի»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ փորները 3 մետր առաջ գցածը գեներալ  չէ։

 Նա նշեց, որ փոր ունեցող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զինվորական ծառայող չէ։

«Մարդիկ Ղարաբաղից եկել այստեղ տղամարդլամիշ են լինում, բայց 44-օրյա պատերազմի ժամանակ նրանց պատմությունները, որ ուսումնասիրում ենք՝ մեկը խուճապ տարածող է եղել, մեկը դասալիք է եղել, մեկը որդուն դիրքերից փախցնող է եղել, էդ հիմա հեշտ է գալ օպերայում կանգնել դոշ ծեծել»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա հայտնեց,որ հերթով այդ անունները կտան և հույս հայտնեց, որ ՀՀ դատական համակարգը այնպես կանի, որ իրենց կոչմանն արժանի կոչման կիջեցնի, այսինքը՝ շարքային։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մարդիկ Ղարաբաղից եկել այստեղ տղամարդլամիշ են լինում. Նիկոլ Փաշինյան