Ձեր հեռախոսը «կշռում է» 27 կիլոգրամ. Ինչպե՞ս խնայել ողնաշարը. Բժիշկ
Առողջություն
12:43 02/04/2026
Հայաստան

Ձեր հեռախոսը «կշռում է» 27 կիլոգրամ. Ինչպե՞ս խնայել ողնաշարը. Բժիշկ

«​Գիտեի՞ք, որ ամեն անգամ, երբ դուք կախում եք գլուխը հեռախոսի էկրանին նայելու համար, ձեր պարանոցն ու ողնաշարը սկսում են զգալ հսկայական ծանրություն։ ​Այն, ինչ մենք անվանում ենք «Տեքստային պարանոց» (Text Neck), պարզապես հոգնածություն չէ, այլ լուրջ ճնշում ձեր առողջության վրա։ Ահա թե ինչպես է փոխվում ծանրությունը՝ կախված թեքության անկյունից»,-նշում է կինեզիթերապևտ, ռեաբիլիտոլոգ Արամ Նալբանդյանը։

​Ինչպե՞ս փրկել իրավիճակը։

Մասնագետը խորհուրդ է տալիս՝ բարձրացրեք հեռախոսը, ոչ թե իջեցրեք գլուխը։ Էկրանը պետք է լինի ձեր աչքերի մակարդակին։

«​Կատարեք ընդմիջումներ։ Ամեն 20 րոպեն մեկ հայացքը կտրեք էկրանից և ուղղեք ուսերը։
​Մարզեք պարանոցը։ Պարզ վարժությունները կօգնեն թուլացնել լարվածությունը և պահպանել ճկունությունը։
​Հիշե՛ք. Տեխնոլոգիաները պետք է ծառայեն մեզ, այլ ոչ թե վնասեն մեր առողջությունը։ Ուղղե՛ք մեջքը հենց հիմա»,-նշում է բժիշկը։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձեր հեռախոսը «կշռում է» 27 կիլոգրամ. Ինչպե՞ս խնայել ողնաշարը. Բժիշկ