Այսօր մի քանի հասցեներում վթարային ջրանջատումներ են
Հասարակություն
10:56 02/04/2026
Հայաստան

Այսօր մի քանի հասցեներում վթարային ջրանջատումներ են

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 2-ին

ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի  Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 1 նրբ., Արամի նրբ., Մ.Սարյանի  2 շենքի, Արամի  24, 24/1 շենքերի, Դ.Դեմիրճյանի  2-10 տների ջրամատակարարումը:

ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի  Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների  8-10, 10/1, 12 զույգ համարի շենքերի, Արզումանյանի  8/1, 10, 12 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:

ժամը 09:30-17:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի ք. Կապան Շինարարներ,Ներքին Վաչագան թաղամասերի ջրամատակարարումը:

ժամը 10:45-14:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արարատ քաղաքի ջրամատակարարումը:

ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի ք.Հրազդան Րաֆֆու փողոցի ջրամատակարարումը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօր մի քանի հասցեներում վթարային ջրանջատումներ են