Այդ անտարբերությունը և սխալ որոշումները բերեցին նրան, որ Եռաբլուրը մեծացավ․ Ավանեսյան
Քաղաքական
18:26 03/04/2026
Հայաստան

Այդ անտարբերությունը և սխալ որոշումները բերեցին նրան, որ Եռաբլուրը մեծացավ․ Ավանեսյան

«Այս տարի լրացավ քառօրյա պատերազմի տասերորդ տարին։ Մենք եկել ենք հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպաններին և վերհիշենք շատ կարևոր մի բան։ Այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ շարունակում է մինչև այսօր»,- այս մասին նշել է  հետախույզ, գնդապետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը։

Ավանեսյանի խոսքով, պատճառը՝ 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ չքաղած դասերի արդյունքն է։

«Հաղթում է նա, ով հուզական պահերին կարողանում է սթափ դատել»։

Հետախույզը մանրամասն  ներկայացրեց քառօրյա պատերատերազմում կատարվածն ու դրանից արված հետևությունները։

« Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր սպառազինությունը պիտի լինի մոբիլ, որպեսզի հեշտ թիրախ չդառնա հակառակորդի համար։ Մենք գրեթե չունեինք օդային հետախուզության համար նախատեսված ԱԹՍ-ներ, մենք չունեինք համապատասխան կապի միջոցներ։ Հակառակորդը տիրապետում է մեր ցանկացած քայլին, իսկ մենք՝ ոչ։ Այսօր այդ խնդիրները դեռևս լուծված չեն։ Դա իշխանությունների անտարբերությունն է մեր բանակի, մեր զինվորի առկա և իսկապես կարևոր խնդիրների նկատմամբ։ Այդ անտարբերությունը և սխալ որոշումները բերեցին նրան, որ Եռաբլուրը մեծացավ։ Կմեծանա ավելի, եթե մենք պաշտպանական ոլորտում չկատարենք էական փոփոխություններ։ Մենք զինվորի խնդիր չունենք, մեր զինվորները արծիվներ են։Սխալները պետք չէ կոծկել, սխալներից պետք է դասեր քաղել և ուղղել, ինչպես դա անում են ուժեղ առաջնորդները։ Սամվել Կարապետյանի հետ մենք կունենանք ուժեղ խաղաղություն և ուժեղ բանակ»,- ասաց գնդապետը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այդ անտարբերությունը և սխալ որոշումները բերեցին նրան, որ Եռաբլուրը մեծացավ․ Ավանեսյան