Իսակովի պողոտայում մայթերով երթևեկողներին հայտնաբերեցին
Իրավունք
11:43 03/04/2026
Հայաստան

Իսակովի պողոտայում մայթերով երթևեկողներին հայտնաբերեցին

Օրերս Երևանի գնդի պարեկները ստացել էին տեղեկություն, որ «Վազ 2109»-ի վարորդը մայրաքաղաքի Իսակովի պողոտայում խցանման ժամանակ մեքենան վարում էր հետիոտնի համար նախատեսված հատվածով։

Պարեկների ձեռնարկած միջոցառումներով մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նույն պողոտայում կրկին խցանման ժամանակ հետիոտնի համար նախատեսված հատվածով էր վարում նաև «Մերսեդեսի» վարորդը։

Այս դեպքում նույնպես մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իսակովի պողոտայում մայթերով երթևեկողներին հայտնաբերեցին