Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Բաքվի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանի բիզնեսը՝ հօգուտ իշխանության
«Հրապարակ» թերթը գրում է.
«Բաքվի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանն ակտիվ է սոցցանցերում, հիմնականում՝ հօգուտ իշխանության: Ասել էր, որ բիզնեսով է զբաղվում, պարզվեց՝ ՔՊ-ի սրտիկներով շապիկներ են արտադրում:
Նա ասաց, որ միայն շապիկների լոգոներ չեն, նաև` անկողնային պարագաներ, սրբիչներ. «Մենք չենք ֆիքսվում մեկ ոճի վրա, օրինակ՝ սրտիկներով շապիկներ։ Ասեղնագործում ենք ցանկացած գաղափար՝ ըստ պատվիրատուի ցանկության»։ Պատվերները բազմազան են, հաճախորդները՝ տարբեր։ Իսկ հետագայում կարո՞ղ է ՔՊ-ի հետ քաղաքական-կուսակցական գործընկերություն ծագել։ «Այս պահին հստակ ծրագրեր չունենք, բայց զարգացումը մշտական գործընթաց է, և ապագան բաց է նոր հնարավորությունների համար»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։