«Հրապարակ». ԼՀԿ-ի «տունը կռիվ է ընկել»
Օրվա մամուլ
08:38 03/04/2026
Հայաստան

«Հրապարակ». ԼՀԿ-ի «տունը կռիվ է ընկել»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Թեև ապրիլի 11-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արտահերթ համագումար է նշանակել՝ օրակարգում 2 հարց․ հաստատել կուսակցության ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուին, ինչպես նաև՝ ընդունել կուսակցության նախընտրական ծրագիրը, սակայն, որոշ տեղեկություններով, ԼՀԿ-ի «տունը կռիվ է ընկել», և տարաձայնություններ կան հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցի շուրջ։

Բանն այն է, որ տևական ժամանակ է, ինչ կուսակցության առաջնորդը բանակցում էր Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» ուժի հետ, որպեսզի նրանց ցուցակով մասնակցեին, սակայն բանակցությունները սպասված արդյունքը չեն տվել, իսկ ԼՀԿ ղեկավարն արդեն հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին։

Սակայն թիմում կան առանցքային դեր ունեցող կուսակցականներ, որոնք կտրականապես դեմ են միայնակ մասնակցելուն, կարծում են, որ անտեղի ռեսուրսների վատնում է լինելու, և, ամենակարևորը՝ իրենց մեղադրելու են ձայներ փոշիացնելու մեջ, քանի որ հարցումներն էլ են ցույց տալիս, որ այս ուժն անցողիկ շեմը հաղթահարելուց շատ հեռու է։ Սակայն Մարուքյանը կողմ է մասնակցությանը։ Թե ինչպես կհանգուցալուծվի այս վեճը, և արդյո՞ք որոշ կուսակցականներ չեն համաձայնի ընդգրկվել ցուցակում, պարզ կդառնա մեկ շաբաթից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ԼՀԿ-ի «տունը կռիվ է ընկել»