Արցախցիների նկատմամբ ատելության խոսքի դեպքերով ոչ մի վարույթ չի նախաձեռնվել, իսկ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների դեմ կատարվածի դեպքերով բազմաթիվ վարույթներ են եղել. Նարե Սիմոնյան
Իրավունք
17:40 03/04/2026
ԼՂՀ

Արցախցիների նկատմամբ ատելության խոսքի դեպքերով ոչ մի վարույթ չի նախաձեռնվել, իսկ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների դեմ կատարվածի դեպքերով բազմաթիվ վարույթներ են եղել. Նարե Սիմոնյան

«Փորձեր եղել են իրավական պրոցեսներ սկսել տարբեր անհատների նկատմամբ ատելության խոսքի դեմ»,-Արցախի Հանրային խորհրդի կազմակերպած «Արցախցիների նկատմամբ ատելության խոսքի և խտրական վերաբերմունքի դրսեվորումները» խորագրով քննարկման ժամանակ ասաց Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի փորձագետ Նարե Սիմոնյան՝ նշելով որ արցախցիների նկատմամաբ ատելության խոսքի համար մի քանի անգամ անձամբ ինքն է դիմել իրավապահ մարմիններին։

«Հաղորդում ենք ներկայացրել, որ վարույթ ձեռնարկեն, սակայն մերժվել է»,- ասաց Արցախից բռնագաղթած նարեն, նշելով որ տեղյակ չէ, որ որևէ նման բողոք վարույթ է ընդունվել և ընթացք տրվել, այն դեպքում երբ ՀՀ իշխանությունների նկատմամբ ատելության խոսքի հիմքով վարույթներ եղել են։

«Ատելության խոսույթը առաջ է տարվում օրվա իշխանությունների՝ որևէ հայտարարությանը, կամ նախորդում է դրան»,- ասաց Նարե Սիմոնյանը՝ եզրակացնելով որ արցախցիների նկատմամբ ատելության խոսքի քարոզը համակարգված կերպով վարվում է ՀՀ իշխանությունների կողմից՝ սկսած կեղծ լուրեր տարածելը, թե հայաստանցի զինվորին մեկ բաժակ ջուր չէին տալիս Արցախում։

 Նա հիշեցրեց, որ բլոկադայի օրերից Աննա Հակոբյանն էր մեղադրում արցախցիներին, թե թույլ չեն տալիս որ հայաստանի երեխաները ուրախանան։

 Անդրադատնալով Հայաստանի համապետական ընտրություններին արցախցիների մասնակցության խնդրին՝ Սիմոնյնանն ասաց, որ 2021 թվականին եղել է 124 դեպք, երբ արցախցիներն իրենց անձնագրով դիմել են ՀՀ-ի ընտրություններին մասնակցելու իրենց իրավունքը վերականգնելու համար և բոլոր դեպքերում տրվել է իրավունք մասնակցելու, ինչը փաստում է, որ արցախի անձնագիրը ճամփորդական չէ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախցիների նկատմամբ ատելության խոսքի դեպքերով ոչ մի վարույթ չի նախաձեռնվել, իսկ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչների դեմ կատարվածի դեպքերով բազմաթիվ վարույթներ են եղել. Նարե Սիմոնյան