Փաշինյանի ընտրվելու դեպքում հանդիպելու եք դժnխքի. Նինա Կարապետյանց
Քաղաքական
15:21 03/04/2026
Հայաստան

Փաշինյանի ընտրվելու դեպքում հանդիպելու եք դժnխքի. Նինա Կարապետյանց

«Միակ եզրահանգումը, որ կարելի է գալ Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները վերլուծելով՝ Նիկոլ Փաշինյանը գնում է դեպի դիկտատուրա»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Նժար» կուսակցության հիմնադիր, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Ըստ նրա, այսքան  հակահայկական պրոեկտ կյանքի կոչելու համար երկրում պետք է լինի  տոտալ դիկտատուրա։

«Մենք արդեն շատ մոտ ենք, ուղղակի դեռ ունենք դիմադրող հասարակություն, առնվազն որոշ հարցերում կարողանում է  իր կարծիքը, տեսակետը հայտնել։ Բայց ինքը շատ լավ հասկանում է, որ եթե չվերարտադրվեց, չփոխեց այդ համակագերը ու չսարքեց դիտատուրա Հայաստանում, երբեք այսքան հակահայկական պրոեկտներ չի կարողանալու անցկացնել։ Ինքը չի կարողանալու ստիպել  Ցեղասպանության հարցից հրաժարումը պետական մակադակով, չի կարողանալու հակահայկական գիր ու գրականությունը մտցնի մեզ մոտ որպես ուսումնասիրման առարկաներ»։

Ըստ իրավապաշտպանի, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուց հետո հետո բոլորին դժոխք է սպասվում։  

«Իսկ ի՞նչ է լինելու ընտրութուններից հետո. հանդիպելու եք այնպիսի դժոխքի, որ համեմատելու եզրեր չի լինելու այն ամենի հետ, ինչ տեսել ենք։  

Շատ սթափ է պետք լինել։ Սա ուղղակի ընտրություններ չեն, մասնակցություն  չէ, տոկոսներ հավաքել չէ, հստակ հայկականությունը, Հայաստանը պահելու կռիվ է։ Խնդրում եմ՝ բոլորին պարտադիր գնալ ընտրության, կարևոր էլ չի, բացի Նիկոլ Փաշինյանից, ում կտաք ձեր ձայնը, անգամ ժամանակը չէ խնդրել, որ մեզ տաք ձայնը։ Ուղղակի գնացեք ու մասնակցեք ընտրություններին։ Մեծ թվով մասնակցության դեպքում հնարավոր կլինի Փաշինյանին ճանապարհել... տուն չէ, քրեակատարողական հիմնարակ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանի ընտրվելու դեպքում հանդիպելու եք դժnխքի. Նինա Կարապետյանց