Փաշինյանի կառավարության օրոք անասունների գլխաքանակը կրճատվեց 25%-ով, իսկ Պապոյանը հերթական անարդյունավետ ծրագրի մասին է ավետում
Տնտեսություն
22:00 03/04/2026
Հայաստան

Փաշինյանի կառավարության օրոք անասունների գլխաքանակը կրճատվեց 25%-ով, իսկ Պապոյանը հերթական անարդյունավետ ծրագրի մասին է ավետում

«Անասնապահությամբ զբաղվող մեր քաղաքացիների համար շուտով կառավարությունը կիրականացնի շատ սպասված աջակցության ծրագիր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարա Գևորգ Պապոյանը։

Նախարարն այս գրառումն արել է Վիճակագրական կոմիտեի կողմից  վերջին տվյալների հրապարակումից հետո։ Ըստ այդ տվյալների 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառվել է 468 006 խոշոր եղջերավոր անասուն։ նախորդ տարվա համեմատ գլխաքանակը նվազել  1.6%-ով, կովերինը՝ մոտ 7%-ով , գոմեշինը՝ 13%-ով, խոզերը 7.4%-ով։

2025 թվականին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 475 835 էր։ Հատկանշական է, որ երբ Նիկոլ Փաշինյանի թիմը վերցրեց կառավարության աթոռները՝ 2018 թվականին Հայաստանում կար 590 558  գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Հիշեցնենք, որ Փաշինյանի կառավարության առաջին գործը եղեվ Գյուղատնտեսության նախարարության լուծարումը, արդյունքում ամեն տարի գյուղատնտեսության ոլորտը կամ անկում է ապրում, կամ ցույց է տալիս չնչին՝ 1%-ի սահմաններում աճ։ Իսկ անասունների գլխաքանակը նվազել է 123 հազարով, մոտ 25%-ով։ Հետևանքն այսօր տավարի մսի  և կաթնամթերքի գների կտրուկ բարձրացումն է։

Ոլորտում տիրող իրավիճակի մասին Panorama.am-ը զրուցեց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի հետ։

«Խայտառակ թվեր են, 14 հազարով կովերի գլխաքանակը պակասել է։ Շուկայում մսի և կաթի վիճակը տեսնո՞ւմ եք, սա էլ իրենց ծրագրերի հետևանքն է, չհաշված, որ եղած անասունն էլ հիվանդ է։

Այս ամենի պատճառը սխալ քաղաքականությունն է, մասնագետների պակասը և սխալ տեղեկատվությունը։ Չեմ էլ պատկերացնում, թե ինչ ծրագիր են անում, հերթական անարդյունք ծրագիրն է, ավելի լավ է չանեն, ավելորդ փող են ծախսելու և ավելորդ մարդկանց հույսով են անելու։ Վիճակը շատ վատ է, որովհետև հրապարակած թվերը մի բան են, այլ բան է իրականությունը։ Ամբողջ աշուն-ձմեռ դաբաղ հիվանդություն էր, հրապարակածի մեջ ոչ մի ֆիքսած անասուն չկա, որ հիվանդ է»,-իրավիճակը վերլուծեց Հարությունյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանի կառավարության օրոք անասունների գլխաքանակը կրճատվեց 25%-ով, իսկ Պապոյանը հերթական անարդյունավետ ծրագրի մասին է ավետում