«Բանկային քարտի» մեջ՝ հեռախոսի քարտ, ականջի մեջ՝ սարք. Ի՞նչ միջոցների են դիմում դիմորդները
Կրթություն, գիտություն
17:27 03/04/2026
Հայաստան

«Բանկային քարտի» մեջ՝ հեռախոսի քարտ, ականջի մեջ՝ սարք. Ի՞նչ միջոցների են դիմում դիմորդները

«Մենք ինչքան հնարում ենք տեխնիկական սարքերը հայտնաբերելու նոր ձևեր,  իրենք ավելի կատարելագործում են միջոցները՝ չհայտնաբերվելու համար»,-  ասուլիսում ասաց   Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը՝ պատասխանելով հարցին, թե բուհերի ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցող դիմորդների մոտից հիմնականում ինչպիսի՞ տեխնիկական միջոցներ են հայտնաբերել։

Նա նշեց, որ շատ են տարածված ականջի մեջ փոքր, ոչ մետաղյա սարքերի տեղադրումը. «Դրա հետ միասին «Մաթեմատիկայի» քննությանը բերում են հաշվիչներ, որոնք մեջ տեղադրված է լինում հեռախոսի համապատասխան հատվածը, որևէ մեկը որևէ բան չի կարողանում  կասկածել, բայց հաշվիչով ստանում են հաղորդումը ականջին, կարողանում են օգտվել։ Մենք պետք է կարողանանք հայտնաբերել դա։

Կամ՝ բանկային քարտի չափով, որը ոչ մի բանով չի տարբերում բանկային քարտից, քարտ է, դրա մեջ հեռախոսի քարտ, համարյա հեռախոս՝ դրված է լինում բանկային քարտի մեջ»։

Նա տեղեկացրեց, որ միասնական քննություններից հեռացվել է 36 դիմորդ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Բանկային քարտի» մեջ՝ հեռախոսի քարտ, ականջի մեջ՝ սարք. Ի՞նչ միջոցների են դիմում դիմորդները