Վերականգնվում են Լոռի բերդի պարիսպները
Մշակույթ
10:22 04/04/2026
Հայաստան

Վերականգնվում են Լոռի բերդի պարիսպները

Միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր ամրոցներից մեկը՝ Լոռի բերդում իրականացվում են պարիսպների վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագծով իրականացվող աշխատանքների այս փուլում ամրոցի հարյուրավոր մետրեր ձգվող պարիսպները գրեթե ամբողջ երկարությամբ վերականգնվել են արտաքին կողմից։

Ըստ ՊՈԱԿ-ի, հատկանշական է, որ վերականգնման ընթացքում հին, մամռապատ քարերը պահպանվել են իրենց տեղերում, իսկ փլուզված հատվածները լրացվել են նորերով՝ առավելագույնս պահպանելով հուշարձանի ինքնատիպությունն ու պատմական շերտերը։

2022 թվականին իրականացված պեղումների շնորհիվ բացվել են նոր շերտեր և հայտնաբերվել է եզակի գաղտնուղի-անցուղի։ Այն հնարավորություն է տվել բերդի պաշտպաններին ներսի կողմից աննկատ դուրս գալ պարսպի վրա։

Վերականգնման աշխատանքները կշարունակվեն ևս երկու տարի՝ ամբողջացնելու համար Կյուրիկյանների հզոր մայրաքաղաքի պատմական կերպարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վերականգնվում են Լոռի բերդի պարիսպները