Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». «Բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մոսկվա Նիկոլ Փաշինյանի այցը յուրօրինակ ճամփաբաժան է դարձել: Ռուսաստանում հասկացել են, որ Փաշինյանն այլեւս ամբողջությամբ Արեւմուտքի կամակատարն է` ընդդեմ Ռուսաստանի, եւ հիմա «բացատրական աշխատանք» են տանում ռուսաստանաբնակ բիզնեսմենների հետ, որ այլեւս չեն հանդուրժելու նրանց կրավորական կեցվածքը. նրանք պետք է վերջնական որոշում կայացնեն. կա՛մ կոշտ արձագանքեն ՀՀ իշխանությունների ապազգային գործողություններին, խաղեր չտան, մասնավորապես` հստակ արտահայտվեն Փաշինյանի հակաեկեղեցական պայքարի մասով, կա՛մ պատրաստ լինեն, որ լուրջ դժվարություններ են ունենալու Ռուսաստանում:
ՌԴ հայկական էլիտան առաջիկա ամիսներին ստիպված կլինի դիմել ոչ այնքան հրապարակային հայտարարությունների, որքան կոնկրետ գործողությունների։ Ի դեպ, հայ հասարակությանը եւս ժամանակ է տրվել` որոշելու՝ Փաշինյանին պահո՞ւմ են` առաջիկա նյութական եւ այլ զրկանքների գնով, թե՞ մերժում են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։