Ճրագալույցի Սուրբ Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈՒՂԻՂ
Հասարակություն
19:30 04/04/2026
Հայաստան

Ճրագալույցի Սուրբ Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈՒՂԻՂ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի է ունենում Ճրագալույցի Սուրբ Պատարագ։ 

Ըստ Եկեղեցական կարգի, երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:

Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Ս. Զատկի ճրագալույցի արարողությունը՝ այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետելով Նրա հարությունը մեռելներից:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները։ Ավագ շաբաթվա յուրաքանչյուր ունի իր խորհուրդը։

Մեծ Պահքի շրջանը սկսվել է փետրվարի 16-ից՝  տևելով 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի կնշվի ապրիլի 5-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ճրագալույցի Սուրբ Պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում. ՈՒՂԻՂ