Ես շատ շատերից ավելի եմ ցանկանում, որ «Հայաստան» դաշինքը հեշտությամբ հաղթահարի. Սերժ Սարգսյան
Քաղաքական
17:29 04/04/2026
Հայաստան

Ես շատ շատերից ավելի եմ ցանկանում, որ «Հայաստան» դաշինքը հեշտությամբ հաղթահարի. Սերժ Սարգսյան

«Իհարկե, ընդդիմադիր է, բա ի՞նչ է»,-այսպես արձագանքեց  ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով այն հարցին, արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքն ընդդիմադի՞ր է։

ՀՀ երրորդ նախագահն ասաց՝ ինքը շատ շատերից ավելի է ցանկանում, որ «Հայաստան» դաշինքը ոչ միայն հաղթարի, այլև հեշտությամբ հաղթահարի անցողիկ շեմը։

Նա նորմալ համարեց փոքր կուսակցությունների մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին՝ նկատելով, որ գուցե փորձ են ձեռք բերում։

«Իհարկե, վնասում է գործընթացը, բայց ի՞նչ անենք»,-ասաց Սերժ Սարգսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես շատ շատերից ավելի եմ ցանկանում, որ «Հայաստան» դաշինքը հեշտությամբ հաղթահարի. Սերժ Սարգսյան