Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ողբերգական դեպք՝ Երևանում․ Քանաքեռ ՀէԿ-ի ջրամբարում երիտասարդներ են ջրաhեղձ եղել
Այսօր առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ղափանցյան փողոցին հարակից ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 քաղաքացիներ են ջրահեղձ եղել։
3 ժամից ավելի է փրկարարները, համայնքային ոստիկանները, պարեկները և շտապօգնության բժիշկները որոնողական աշխատանքներ են կատարում ու արդեն ջրափրկարարները հատուկ նավակով իջնում են ջրամբար, որպեսզի շարունակեն որոնողական աշխատանքները։
Ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի մարմինը հայտնաբերվել ու դուրս է բերվել, քիչ անց հայտնաբերվել է նաև երկրորդ քաղաքացու մարմինը։
Դեպքին ականատես քաղաքացին փրկարարներին և ոստիկաններին հայտել է, որ ինքը տեսել է, թե ինչպես է ընկերն անզգուշաբար ընկել ջրամբարը և մյուսը ընկերը նետվել է, որպեսզի փրկի, սակայն չի կարողացել։