Ջերմասեր մշակաբույսերի սածիլումը նպատակահարմար է սկսել ապրիլի կեսերից
Կենցաղ
10:39 04/04/2026
Հայաստան

Ջերմասեր մշակաբույսերի սածիլումը նպատակահարմար է սկսել ապրիլի կեսերից

Արարատյան դաշտում ջերմասեր մշակաբույսերի սածիլումը նպատակահարմար է իրականացնել այն դեպքում, երբ օդի օրական միջին ջերմաստիճանը հասնում է +12…+15°C, իսկ վարելաշերտի՝ 20 սմ խորության վրա, հողի ջերմաստիճանը կազմում է +8…+12°C։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ 2026 թվականի ապրիլ ամսվա կանխատեսվող օդերևութաբանական պայմանների համաձայն՝ հանրապետության տարածքում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է կլիմայական նորմայից մինչև 1°C ցածր, իսկ տեղումների քանակը` նորմայի սահմաններում։

Արարատյան դաշտում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է +10…+14°C, տեղումների քանակը՝ նորմային մոտ (նորմա՝ 40–44 մմ)։ Միաժամանակ, առանձին օրերին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկային ժամերին մինչև +25…+28°C, իսկ գիշերային ժամերին՝ նվազում մինչև 0…+3°C։

Վերոնշյալ պայմաններից ելնելով՝ այս տարի ջերմասեր մշակաբույսերի սածիլումը նպատակահարմար է սկսել ապրիլի կեսերից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջերմասեր մշակաբույսերի սածիլումը նպատակահարմար է սկսել ապրիլի կեսերից