Բաքուն դիվանագիտական աղմուկ է բարձրացնում Մոսկվայում Ղարաբաղի թեման քննարկելու համար
Քաղաքական
21:56 05/04/2026
ԼՂՀ

Բաքուն դիվանագիտական աղմուկ է բարձրացնում Մոսկվայում Ղարաբաղի թեման քննարկելու համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից ապրիլի 1-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ ինչպես նաև այլ ռուս պաշտոնյաների կողմից Ղարաբաղի վերաբերյալ արված վերջին հայտարարությունները։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե մոսկովյան հանդիպմանը քննարկվել են «բացառապես Ադրբեջանի ներքին գործերին վերաբերող հարցեր»։

«Ղարաբաղը քաղաքական շահարկումների համար օգտագործելու անթույլատրելիության վերաբերյալ մեր դիրքորոշումը, ինչպես նաև նման գործողությունների դադարեցման մեր ակնկալիքները, դիվանագիտական ​​ուղիներով փոխանցվել են Ռուսաստանի Դաշնության նախագահի վարչակազմին, կառավարությանը և Արտաքին գործերի նախարարությանը։ Դրան հակառակ, այս թեման շարունակում է մնալ ռուսական կողմի պաշտոնական քաղաքական դիսկուրսում...»,- ասվում է տեքստում։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կրկին հիշեցնում է ռուսական կողմին, որ «ոչ մի երկիր, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը, երբեք կասկածի տակ չի դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բաքուն դիվանագիտական աղմուկ է բարձրացնում Մոսկվայում Ղարաբաղի թեման քննարկելու համար