Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ-ից պնդում են, որ երկու օր անց փրկել են Իրանում խոցված ինքնաթիռի երկրորդ օդաչուին
«Ամերիկյան հատուկ նշանակության ուժերը որոնողական գործողության ընթացքում փրկել են Իրանի տարածքում խոցված F-15E կործանիչի երկրորդ օդաչուին»,- այդ մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումը գործել է ամերիկյան օդուժի աջակցությամբ։ Նշվում է, որ բոլոր ուժերն Իրանի տարածքից դուրս են բերվել։
Ամերիկյան կործանիչը Իրանի օդային տարածքում խոցվել էր ապրիլի 3-ին։ Axios-ի տվյալներով՝ կատապուլտից հետո կործանիչի երկու օդաչուները բարեհաջող կերպով կապի էին դուրս եկել։ Ամսագրի աղբյուրները հայտնել էին, որ օդաչուներից մեկը փրկվել էր կործանիչի ընկնելուց մի քանի ժամ հետո։ Հայտնի էր դարձել, որ նրա որոնողական աշխատանքների ժամանակ իրանական կողմը խոցել էր որոնումներին մասնակցող ամերիկյան Black Hawk ուղղաթիռներից մեկը, դրա անձնակազմի անդամները վիրավորվել էին, սակայն ուղղաթիռը կարողացել էր բարեհաջող հեռանալ։
Նշվում է, որ խոցված կործանիչի երկրորդ օպերատորի որոնողական աշխատանքները տևել են երկու օր։ Նրան փրկելու օպերացիան սկսվել էր ապրիլի 4-ին։ Ընդ որում, ԱՄՆ ռազմադային ուժերը հարվածներ են հասցրել դեպի օդաչուի գտնվելու վայր ուղևորվող իրանական ուժերին, որպեսզի նրանք չկարողանան ավելի շուտ գտնել խոցված կործանիչի երկրորդ օդաչուին, քան դա կանեն ամերիկյան հատուկ նշանակության ուժերը։