Մեկ օրում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին սատարելու հայտարարությամբ հանդես եկավ քաղաքական 4 ուժ
Քաղաքական
17:47 05/04/2026
Հայաստան

Մեկ օրում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին սատարելու հայտարարությամբ հանդես եկավ քաղաքական 4 ուժ

Հունիսի 7 -ին սպասվող համապետական  ընտրություններից առաջ Հայաստանի ներքաղաքական դաշտում ձևավորվում է  ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա  Սամվել Կարապետյանի գլխվորած ուժի շուրջ։  

Մեկ օրում  «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին սատարելու հայտարարությամբ հանդես եկավ քաղաքական 4 ուժ ։ «Ազատություն», «Կայունություն» «Ժառանգություն» և ՀԺԱՄ կուսակցությունը։ 

Քաղաքական բոլոր ուժերը միակարծիք են, որ  գործող իշխանությունը, իր պարտվողական և ուրացող  քաղաքականությամբ, Հայաստանը կանգնեցրել է կործանման  եզրին և դեռ շարունակում է իր վանգավոր՝ նահահջի, համակերպման և ուրացման  ուղին, ժողովրդի դեմ զենք դարձնելով կեղծ խաղաղությունը։ 

Քաղաքական ուժերը վստահ են, որ Միայն Սամվել Կարապետյանը կարող է Հայաստանը դուրս բերել ճգնաժամից և առաջնորդել դեպի ուժեղ ապագա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեկ օրում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին սատարելու հայտարարությամբ հանդես եկավ քաղաքական 4 ուժ