Նրա անունն անխզելիորեն կապված է հայ ժողովրդի նորագույն պատմության հետ. Ռոբերտ Քոչարյանը՝ Զորի Բալայանի մասին
Քաղաքական
19:59 05/04/2026
Հայաստան

Նրա անունն անխզելիորեն կապված է հայ ժողովրդի նորագույն պատմության հետ. Ռոբերտ Քոչարյանը՝ Զորի Բալայանի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռուբերտ Քոչարյանը ցավակցել է Զորի Բալայանի մահվան կապակցությամբ։

«Խորը վշտով տեղեկացա անվանի գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Զորի Բալայանի մահվան մասին։ Նրա անունն անխզելիորեն կապված է հայ ժողովրդի նորագույն պատմության հետ։ Նա Արցախյան շարժման առաջամարտիկներից ու գաղափարախոսներից էր, և դա արտացոլված է նաև իր թողած հարուստ գրական ժառանգության մեջ։

Իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Զորի Բալայանի ընտանիքին, մերձավորներին, նրա բազմաթիվ ընթերցողներին։

Ռոբերտ Քոչարյան

05.04.2026թ.»,-ասվում է ցավակցական ուղերձում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նրա անունն անխզելիորեն կապված է հայ ժողովրդի նորագույն պատմության հետ. Ռոբերտ Քոչարյանը՝ Զորի Բալայանի մասին