«15.5 միլիոն ծնունդներից միայն մեկ դեպք». Սանկտ Պետերբուրգում ծնվել է բացառիկ քառյակ երեխա
Առողջություն
20:30 05/04/2026
Աշխարհ

«15.5 միլիոն ծնունդներից միայն մեկ դեպք». Սանկտ Պետերբուրգում ծնվել է բացառիկ քառյակ երեխա

Սանկտ Պետերբուրգի թիվ 17 ծննդատանը ծնվել են չորս երկվորյակ աղջիկներ։ Սա Ռուսաստանում նույնական քառյակների առաջին դեպքն է։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, ասվում է ծննդատան VKontakte սոցիալական ցանցում տեղադրված գրառման մեջ։

«Մոտավոր վիճակագրության համաձայն՝ մոնոխորիոնային (նույնական) քառյակները ծնվում են 15,5 միլիոնից ծնունդից  մեկի դեպքում։ Նման եզակի ծնունդներ երկրում չեն գրանցվել», -հայտնել է հիվանդանոցը։

Քույրերը ծնվել են 32 շաբաթականում։ Բժիշկների թիմը մանրակրկիտ և արդյունավետ կերպով կատարել է վիրահատությունը՝ երեխաներին հանձնելով փորձառու նեոնատոլոգների։ Նորածինները կշռել են 1400, 1570, 1640 և 1360 գրամ, իսկ հասակը՝ 37-ից 41 սանտիմետր։ Ծննդատունը նշել է, որ բոլոր աղջիկները լավ են։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«15.5 միլիոն ծնունդներից միայն մեկ դեպք». Սանկտ Պետերբուրգում ծնվել է բացառիկ քառյակ երեխա