Ո՞նց շփվեմ ես այդ մարդկանց հետ, ո՞ւմ հետ շփվեմ, ինչի՞ շփվեմ. Արսեն Սաֆարյանի արձագանքը
Քաղաքական
17:42 06/04/2026
Հայաստան

Ո՞նց շփվեմ ես այդ մարդկանց հետ, ո՞ւմ հետ շփվեմ, ինչի՞ շփվեմ. Արսեն Սաֆարյանի արձագանքը

Երբեմնի մտերիմ ընկերներ, երգիչ Արսեն Սաֆարյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարաբերություններն այսօր գաղափարական խորը անդունդի եզրին են։ 168.am-ին տված հարցազրույցում Արսեն Սաֆարյանը բացահայտ խոսել է Արցախի կորստի և իշխանությունների հետ ունեցած սկզբունքային տարաձայնությունների մասին՝ նշելով, որ այլևս հնարավոր չի համարում նախկին շփումը։

«Ես չեմ կարող այդ մտածելակերպի հետ ապրել։ Ո՞նց շփվեմ ես այդ մարդկանց հետ։ Ո՞ւմ հետ շփվեմ, ինչի՞ շփվեմ։ Ես չեմ կարողանում ընկալել, որ չի թույլատրվում ասել՝ Արցախ բառը։ Այդ իրենց բառախաղը ես չեմ կարողանում լսել»,- նշել է երգիչը։

Ավելի վաղ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով նախկին ընկերոջ հետ խզված կապին, խոստովանել էր, որ ափսոսում է կատարվածի համար։ Սիմոնյանի խոսքով՝ ինքը շարունակում է սիրել ու հարգել Սաֆարյանին, սակայն գիտակցում է, որ վերջինս իրեն է մեղադրում Արցախում տեղի ունեցածի համար։

«Որպես ընկեր կորցրել եմ Արսեն Սաֆարյանին։ Ես ենթադրում եմ, որ ինքը Ղարաբաղի հետ տեղի ունեցածում ինձ է նաև մեղադրում, թեև չգիտեմ՝ որն է իմ մեղքի բաժինը։ Բայց ասում եմ՝ ես իրեն շատ սիրում եմ ու շատ կարոտում եմ մեր շփումը»,- ասել էր Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Արսեն Սաֆարյանը և նրա եղբայրը՝ երաժիշտ Արթուր Սաֆարյանը, այն արտիստներից էին, ովքեր պատերազմի առաջին իսկ օրերից, առանց վարանելու, մեկնեցին առաջնագիծ՝ կանգնելով հայրենիքի պաշտպանության դիրքերում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ո՞նց շփվեմ ես այդ մարդկանց հետ, ո՞ւմ հետ շփվեմ, ինչի՞ շփվեմ. Արսեն Սաֆարյանի արձագանքը