Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքը կիրառվել է դատարանի որոշմամբ, ՄԻՊ-ը իրավասու չէ միջամտելու դատական վարույթին․ Հայտարարություն
ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Դավիթ Մինասյանի գործին և այդ մասով առաջացած հանրային պահանջին՝ նշելով․
«․․․Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու ընթացակարգը սահմանված է օրենքով, ըստ որի՝ Պաշտպանին կարելի է դիմել փոստի, Պաշտպանին կամ նրա ներկայացուցչին անձամբ բողոք հանձնելու միջոցով: Ուստի, սոցիալական հարթակներում կատարված գրառումների միջոցով չէ, որ Մարդու իրավունքների պաշտպանը սկսում է բողոքի քննարկման ընթացակարգեր:
Տեղեկացնում ենք, որ Դավիթ Մինասյանի իրավունքներին առնչվող հարցի ուսումնասիրությունը սկսվել է ոչ թե որևէ դիմումի, այլ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ: Ընդ որում՝ հարցի ուսումնասիրությունն ու վերջինիս առնչությամբ լիազորությունների գործադրումը սկսվել են միջադեպից հետո անհապաղ․․․
․․․Չանդրադառնալով կոնկրետ գործով/գործերով կալանքի կիրառման իրավաչափության հարցին և պահպանելով դատարանների գործունեությանը չմիջամտելու արգելքը` Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայի համակարգային խնդիրները:
Պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել դրա կիրառման իրավաչափությանը վերաբերելի չափանիշները՝ հաշվի առնելով և այն, որ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է մեղադրյալի փախուստը, նրա կողմից հանցանք կատարելը կամ մեղադրյալի վրա դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար:
Կալանքի ինստիտուտի չարաշահումը, իր հերթին, կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը և առաջացնել այլ համակարգային խնդիրներ»:
Այցերից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, բացի բանավոր անընդհատ հաղորդակցությունից, նաև գրագրություն է իրականացվել պետական իրավասու մարմինների հետ:
Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառվել է դատարանի որոշմամբ, իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանն իրավասու չէ միջամտելու դատական վարույթին կամ դատավորների լիազորությունների իրականացմանը կոնկրետ գործով․․․»։
Ավելին՝ այստեղ։