Անդրանիկ Քոչարյանն այսօր բացատրել է, թե ինչ է ուզել ասել երեկ
Քաղաքական
12:57 07/04/2026
Հայաստան

Անդրանիկ Քոչարյանն այսօր բացատրել է, թե ինչ է ուզել ասել երեկ

 ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան գրառմամբ փորձել է բացատրել երեկ ԱԺ-ում հայոց բանակի մասին իր ասած միտքը.

«Ապրիլի 6-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ՀՀ զինված ուժերում ավագ որդուս կողմից ծառայություն չանցնելու մասին լրագրողի հարցին իմ պատասխանով նպատակ ունեի ընդգծել, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որքան են արժեվորվում կրթությունը և գիտական գործունեությամբ զբաղվելը, որ անձանց, ովքեր ունեն պետությանն իրենց գիտական ներուժով ծառայելու պատրաստակամություն, տրված է նման հնարավորություն։

Իմ երկու որդիներից ավագն անցել է անհրաժեշտ կրթական բոլոր աստիճանները և զբաղվում է գիտությամբ, իսկ կրտսեր որդիս ծառայել է ՀՀ զինված ուժերում և մասնակցել 44-oրյա պատերազմին։

Ցավում եմ, որ պատասխանս տարակարծությունների և շահարկումների տեղիք է տվել, ինչի համար ներողություն եմ խնդրում»։ 

Երեկ ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանին լրագրողը հարց էին տվել, թե ինչու որդին չի ծառայել բանակում, նա էլ պատասխանել է. «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դուք իր գիտելիքների չափ որ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի»։ 

Քոչարյանի ասածին արձագանքել էր իր թիմակիցը՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով. «Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից թույլ տված անզգույշ արտահայտության համար»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անդրանիկ Քոչարյանն այսօր բացատրել է, թե ինչ է ուզել ասել երեկ