«Հրապարակ». Նպատակ էին դրել ցույց տալ, որ կարողանում են մեծ դահլիճ լցնել
Օրվա մամուլ
08:28 07/04/2026
Հայաստան

«Հրապարակ». Նպատակ էին դրել ցույց տալ, որ կարողանում են մեծ դահլիճ լցնել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Շաբաթ օրը մարզահամերգային համալիրում Վարչաբենդի և մի քանի երաժշտական խմբերի մասնակցությամբ համերգը նախորդից մի քանի դրվագով տարբերվել է: Նախ, ջանք չեն խնայել` մարզերից էլ են համակիրներ բերել, ինչպես նաև՝ պետապարատի աշխատողներին. ում կարողացել են, պարտադրել են, անգամ՝ նրանց հարազատներին, ծնողներին: Սրանով էր պայմանավորված այն, որ համերգասրահում քիչ չէին տարեցները: Նպատակ էին դրել ցույց տալ, որ կարողանում են մեծ դահլիճ լցնել:

Բայց, ի տարբերություն նախորդի, այս անգամ ավելի քիչ ՔՊ-ականներ են մասնակցել, էլիտան պակասել է, եթե չասենք` հաշված ՔՊ-ականներ են ներկա եղել. Արսեն Թորոսյանը, Սրբուհի Գալյանը, Սոնա Ղազարյանը, Վահագն Ալեքսանյանը, Ռուստամ Բաքոյանը ու ևս մի քանիսը: Եվ երրորդ. մասնակիցներն անչափ նեղվել են այն փաստից, որ համերգի ընթացքում ամեն ինչ վճարովի է եղել, մինչդեռ նախորդ անգամ ջուրն անվճար են բաժանել։ Փոխարենը ՔՊ-ի սրտիկի լոգոյով քաղցրավենիք են տվել մասնակիցներին։

Համերգը սկսվել է նախատեսվածից մի փոքր ուշ, և ողջ ընթացքում դահլիճում քաղաքացիական հագուստով աչալուրջ հսկել են ՊՊԾ աշխատակիցները՝ լարվածության մեջ պահելով մասնակիցներին։ Այնտեղ է եղել նաև Սուրբ Աննա եկեղեցում երկվորյակներին հարվածած նեղաչք թիկնապահը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Նպատակ էին դրել ցույց տալ, որ կարողանում են մեծ դահլիճ լցնել