«Հրապարակ». Իշխանությունն իրավապահ մարմինների միջոցով ողջ ռեսուրսը մոբիլիզացրել է՝ հայտնաբերելու խիզախ քաղաքացուն, ով գոռաց «Ամոթ տիրադավ»
Օրվա մամուլ
08:41 07/04/2026
Հայաստան

«Հրապարակ». Իշխանությունն իրավապահ մարմինների միջոցով ողջ ռեսուրսը մոբիլիզացրել է՝ հայտնաբերելու խիզախ քաղաքացուն, ով գոռաց «Ամոթ տիրադավ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ինչպես տեսանք, շաբաթ օրը ՔՊ էլիտան Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցեց զատկական պատարագին՝ փորձելով ցույց տալ, թե իբր հավատացյալ են, իրենց կռիվը ոչ թե Եկեղեցու, հոգևոր արժեքների դեմ է, այլ՝ առանձին հոգևորականների։ Մեր աղբյուրներն ասում են՝ եթե տարին չլիներ նախընտրական, ապա Փաշինյանը, նախորդ տարիների նման, այս տարի էլ կմերժեր զատկական պատարագը։

Այդ օրը նաև միջադեպ գրանցվեց, որը թեպետ աննկատ անցավ, բայց, մեր տեղեկություններով, իշխանությունն իրավապահ մարմինների միջոցով ողջ ռեսուրսը մոբիլիզացրել է՝ հայտնաբերելու այն քաղաքացուն, որը պատարագ մատուցող Անուշավան Դանիելյանի հասցեին եկեղեցու բակում գոռաց. «Ամոթ, տիրադավ»։

Նա այն 10 եպիսկոպոսներից է, որն անցել էր Փաշինյանի կողմը` ընդդեմ կաթողիկոսի։ Բանն այն է, որ ո՛չ լրատվամիջոցները, ո՛չ էլ Փաշինյանին լուսաբանող օպերատորները չեն ֆիքսել խիզախ քաղաքացու դեմքը, և հիմա, մեր տեղեկություններով, արդեն քանի օր է՝ իրավապահները փորձում են տարբեր խմբագրություններից պարզել՝ նկարե՞լ են այդ համարձակ մարդուն և կտրամադրե՞ն իրենց կադրեր»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Իշխանությունն իրավապահ մարմինների միջոցով ողջ ռեսուրսը մոբիլիզացրել է՝ հայտնաբերելու խիզախ քաղաքացուն, ով գոռաց «Ամոթ տիրադավ»