Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Միրզոյանն ու Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։
ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի և միջոցառումների օրակարգային հարցերին և նախաձեռնություններին, որոնք միտված են շոշափելի արդյունքների շարունակական ապահովմանը:
Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ: